Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Քաղաքական պաստառներ

Քաղաքական պաստառներ
14.09.2012 | 12:33

Այսօր «Գյումրի-2012» միջազգային բիենալեի շրջանակում կանցկացվի «Քաղաքական պաստառ» ցուցահանդես: Կներկայացվի 15 պաստառ, որոնք ընտրել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի նախագծային լաբորատորիան: Ըստ կազմակերպիչների` պաստառային արվեստը պատմական ավանդույթներ ունի, սակայն կերպարվեստի այդ տեսակին բնորոշ ճակատային քննադատական լեզուն ցուցահանդեսներում այնքան էլ հաճախ չի հանդիպում: Հանրային տարածքի համար նախատեսված քաղաքական պաստառները ստեղծվում են պահի թելադրանքով և անհետանում, երբ իրավիճակը փոխվում է` թողնելով հաղորդակցական տարածքը գովազդերին և քարոզչությանը:
Ցուցահանդեսի նպատակը քաղաքական պաստառի կյանքը երկարացնելն ու հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելն է: Այն շարունակվելու է մինչև հոկտեմբերի 14-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ